Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Եկավ շոգի դիկտատուրան

Եկավ շոգի դիկտատուրան
23.06.2026 | 19:25

Սկսվեց շոգի բացարձակ իշխանությունը։ Արդեն ամեն ինչ շոգն ա թելադրում, ու ամեն ինչ շոգից ա բխում։ Անգամ սառնարանի ներսում շոգի օրենքներն են գործում, անգամ մտքերն են շոգից ծնվում։

Եկավ շոգի դիկտատուրան։ Ստվերը վախից ծառերի ու շենքերի տեսք ա ընդունում, որ շոգը չճանաչի։ Թեթև, երկչոտ քամին տաք հևոցով, վախվխելով պտտվում ա շենքերի արանքում ու հալվում արևի ճառագայթների տակ։

Երևանը տնքում ա՝ շոգից տանջված, շոգից ձանձրացած...

Չէ՛, սուտ եմ ասում՝ ես ինչքան էլ տանջվեմ շոգից, ինչքան էլ բողոքեմ, մեկ ա, սիրում եմ շոգը, սիրում եմ ամառը։ Ու ափսոսում եմ, որ արդեն ամռան մի ամիսը համարյա անցավ։

Իմ կարծիքով՝ ամառը բնության ամենամեծ նվերներից մեկն ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6508

Մեկնաբանություններ